16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հարցերը տվեք նրան, ով այս պատվերը իջեցրել է»․ Ռուբեն Հայրապետյան

Քանի դեռ հատուկջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ գործողություններ են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանն ու նրա հետ կապվող շինություններում, ՀՖՖ նախկին նախագահը չի կարող այդ թեմայով որևէ բան ասել։ Հայրապետյանն այս մասին ասել է Factor.am-ին և հորդորել է չանհանգստացնել իրեն։

Դիտարկմանը, թե հրատապ թեմա է, ասել է․ «Էդ ձեր համար ա հրատապ, իմ համար հրատապ չի, մնացած հարցերը տվեք նրան, ով որ այս պատվերը իջեցրել է, իրեն հարցրեք ինչ կարգավիճակ ունեմ, ինչի համար ա այս քրեական գործը»:

Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել զանգի համար ու անջատել է հեռախոսը։

Ոստիկանությունից էլ հայտնել են, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում Հայրապետյանի տանը, «Հարսնաքար» ռեստորանում և Զեյթունի արտադրամասում։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ