24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ իր քարոզչական թիմն անպիտան է, իսկ ժողովրդին երկար մոլորեցնել ոչ մեկին դեռ չի հաջողվել. Միհրան Հակոբյան

Քաղաքական, հասարական գործիչ Միհրան Հակոբյանը գրել է, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute, IRI) հրապարակած հարցումը, որով իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը, իսկական փոթորիկ է առաջացրել ՍԴ-ն ամեն գնով յուրացնելու փորձ անող իշխանության շրջանում։

«Պատճառը պարզ է՝ IRI-ի հարցումը ոչնչացնում է անձամբ Նիկոլ Փաշինյանի «հիմնավորումը», թե ՍԴ ներկայիս կազմը չի վայելում ժողովրդի վստահությունը: Հիշեցնեմ, որ համաձայն IRI-ի հարցման՝ ժողովուրդն ավելի շատ է վստահում ՍԴ-ին, քան օրինակ վարչապետի ձեռքին պատվերով գործ կարելու գրասենյակի վերածված դատախազությանը:

Զավեշտալին այն է, որ իշխանության ամենավերին օղակներից հրահանգված է IRI-ի հարցումը ցանկացած գնով նսեմացնել: Այսպես. դաշտ է նետվել հերթական աբսուրդային «հիմնավորումը», թե նույն հարցմամբ՝ գործադիր իշխանությանը մի քանի տոկոսով ավելի շատ են վստահում, քան Սահմանադրական դատարանին, ուստի գործադիրը կարող է ՍԴ նոր կազմ ստեղծել: Բնականաբար, զրո խոսակցություն դատախազության նոր կազմ ստեղծելու մասին: Ինչու՞, պատասխանը շատ պարզ է՝ դատախազությունը, շրջանցելով Սահմանադրությունն ու օրենքները, մի կողմ դնելով մասնագիտական խիղճն ու էթիկան, իրականացնում է վարչապետի բոլոր քմահաճույքները: Ուստի դատախազությանն ու մյուս գործ կարողների գրասենյակներին ձեռք տալ չի կարելի:

Բայց սա դեռ ամենը չէ: IRI-ի հարցման վերաբերյալ իշխանության պրոպագանդան տեղեկատվական դաշտ է բերում մասնագիտական տեսանկյունից վաղուց սպառված և բազմակի օգտագործված պերսոնաժների կարծիքը: Այս մարդիկ իրենց «մասնագիտական» դիտարկումներով պնդում են, որ ՍԴ մասով IRI-ի հարցումն օբյեկտիվ չէ, արված է թերի թիրախային խմբերի ընտրությամբ: Պատկերացնու՞մ եք՝ ու՞ր է հասել զավեշտը: Իշխանությունը IRI-ի հարցումների միայն ՍԴ մասն է փորձում մասնագիտական կասկածի տակ առնել, մնացածում՝ խնդիր չի տեսնում: Ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ իր քարոզչական թիմն անպիտան է, իսկ ժողովրդին երկար մոլորեցնել ոչ մեկին դեռ չի հաջողվել»,- Facebook-ում գրել է Միհրան Հակոբյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ