Աննախադեպ թալան: Ինչ հնարքով է Արմեն Ավետիսյանը մեղքերի թողություն ստացել Նիկոլից
Ինչպես հայտնի է, հարկային տեսչության նախկին պետ, սկանդալային անուն հանած Արմեն Ավետիսյանը Նիկոլենցից պրծնելու համար, հայտարարեց, որ իր գերշքեղ ծաղկաձորյան հյուրանոցը նվիրում է պետությանը: Նվերը այդպես էլ տեղ չհասավ: Համենայնդեպս, պետգույքի կառավարման կոմիտեում այն այնպես էլ չգրանցվեց: Թե ինչո՞ւ, պարզ չէ, սակայն Արմեն Ավետիսյանը այդ հյուրանոցից հրաժարվեց եւ ըստ Իրավունքին հասած լուրերի, այս անտերության ժամանակահատվածում ամբողջությամբ թալանվեց:
Թե ինչու այն պատշաճ կերպով չփոխանցվեց պետության բալանսի, այս հարցին ըստ տեղյակլ աղբյուրների կա երկու պատասխան. կա՛մ պետությունում այնպիսի անտերություն է, որ որեւէ մեկին պետք չէր դրանով զբաղվել, կա՛մ էլ ինչն ավելի հավանական է, վեճ էր գնում, թե կոնկրետ ում պետք է փոխանցվի այդ հյուրանոցը: Հայտնի է, որ դրա համար պայքարում էին Միքայելյան Սասունը եւ մարզպետ Ռոմանոսը: Եվ հենց այդ պայքարի արդյունքում էր, որ հյուրանոցը մնաց անտեր:
Այդ անտերության ժամանակահատվածում հյուրանոցի շքեղ գույքը ֆուռերով հանվում էր անհայտ ուղղությամբ: Ըստ լուրերի` այն տեղափոխվում էր Սասուն Միքայելյանի «օբյեկտները»: Թալանից հետո երկու կողմերն էլ ձեռք են քաշել այն տիրանալու մտքից եւ այն ձեռք բերելու համար այժմ պայքարում են «Սենատոր» կազինոն եւ Վիվարոն:
Թե ո՞ւմ, ի վերջո, կհասնի իբր պետությանը նվեր տրված Արմեն Ավետիսյանի գերշքեղ հյուրանոցը հայտնի չէ: Հայտնի է միայն, որ հաստատ պետությունը այն չի սատան: Մեկ էլ հայտնի է, որ Արմեն Ավետիսյանը այս հնարքով մեղքերի թողություն ստացավ Նիկոլից: Սակայն ըստ լուրերի, հնարքը միայն հյուրանոցով չէր սահմանափակվում: