13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Այս որքա՜ն արագ փշակալեց թավշե հեղափոխությունը․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․

«ԹԱՎՇԵ ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅԱՆ ՓՇՈՏ ՍՈւԲԼԻՄԱՑԻԱՆԵՐԸ

Այսօր ԱԺ մեծամասնութնունը՝ Իմ Քայլը խմբակցությունը, առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի նախագիծ, որն արտոնում է ոստիկանութանը գաղտնալսել մեր հեռախոսային խոսակցությունները:

Փաստորեն իշխանության ռեպրեսիվ գործիքակազմը մտնում է իմ, մեր, մեզանից յուրաքանչյուրի անձնական տիրույթ, անձնական կյանք։ Տոտալ վերահսկողությու՞ն… ոստիկանապետությու՞ն, գուցե՝ իշխանության տոտալ վախ: Բայց ումի՞ց… սեփական քաղաքացիների՞ց:

Միթե՞ Հայաստանը բարձր ու անվերահսկելի հանցագործությամբ հայտնի այն պետությունն է, ուր այլընտանք չի մնացել: Իհարե՝ ոչ…

Ինչո՞ւ եք մտնում մեր անձնական տարածքներ և ստիպում ապրել ամեն վայրկյան լսվելու գարշելի զգացողությամբ:

Այս որքա՜ն արագ փշակալեց թավշե հեղափոխությունը»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ