24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրավիճակ է, որ վարչապետի մոտ փոխվում է: ՀՀ-ում «հացին կակա ասողներ» էլ չկա՞ն

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ վերջին օրերի աղմկահարույց թեմաներից մեկին՝ Երևանում Ամանորը նշելու համար բյուջեից մոտ 700 հազար դոլար հատկացնելուն.

«Այդ միջավայրը, որ ստեղծվում է, հենց առաջին հերթին սոցիալապես անապահով կամ ամենօրյա ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց համար է, դա հնարավորություն է տալիս, որ նրանք շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը: 

Մենք սրանով լուծում ենք շատ կարևոր հարց՝ սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիր: Ինչ տնտեսական խնդրի մասին կարող է լինել խոսքը: Նախ, ՀՀ շատ քաղաքացիներ հաստատված ավանդույթի համաձայն՝ Ամանորը նշում են երկրից դուրս, ինչը տնտեսական բավականին լուրջ խնդիր է մեր երկրի համար, որովհետև մեր երկրից գումարներն արտահոսում են»։

Մենք խնդիր ենք դրել, որ ՀՀ քաղաքացիներն Ամանորը նշեն ՀՀ-ում: Այդ միջոցառումների կոմպլեքսը այդ նպատակով է արվելու։

«Չեմ հասկացել ու չեմ հասկանա այն շեշտադրումները, թե երկրում այսքան պրոբլեմ կա, դուք տոնի վրա այդքան գումար եք ծախսում: Ես համարում եմ, որ մարդկանց ուղղակի փող բաժանելը իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավոր ամենավատ ճանապարհն է: Արդեն իսկ չարչրկված ասացվածքը հեշեցնեմ. «Մարդկանց պետք է ոչ թե ձուկ բաժանել, այլ սովորեցնել ձուկ բռնել»: Մեր քաղաքականությունն ուղղված է դրան»,-նշեց  վարչապետ Փաշինյանը: Մինչդեռ մի քանի տարի առաջ պատգամավոր Փաշինյանը մեղադրում էր նախկիններին շռայլ ծախսերի մեջ, թե չեն մտածում աղքատ քաղաքացիների մասին, որոնք «հացին կակա» են ասում: Ինչպես երեւում է վարչապետի մոտ դարձյալ իրավիճակ է փոխվել: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ