13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ

Սա Ավանի թաղապետարանի շենքն է։ Նորանշանակ թաղապետ Դանիելյանի պաշտոնավարման ընթացքում շենքի մոտ հայտնվել է սուրճ պատրաստող ավտոմատ սարքը, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է թաղապետի որդուն։

Ի դեպ, թաղապետարանի աշխատակիցները տեսագրող սարքի ներքո ստիպված սուրճ են խմում՝ հաճոյացնելու համար թաղապետին։

Հարգելի լրատվամիջոցնե՛ր, խնդրում եմ հարցում ուղղարկեք Երևանի քաղաքապետարան ճշտելու համար՝ ո՞ւմ է պատկանում տվյալ սարքը, կարելի՞ է արդյոք տեղական ինքնակառավարման շենքի մոտ տեղադրել նման սարք՝ միացված լինելով թաղապետարանի հոսանքի, արդյոք վճարո՞ւմ են հոսանքի գումարը, հարկային դաշտում գրանցվա՞ծ է, թե՞ ոչ։

Մեկ էլ ուզում եմ հասկանալ՝ սա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։

Անի Կաղինյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ