22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկրային բոլոր մեղքերի մեջ մեղադրվող նախորդ գումարման ԱԺ-ն, պարզվեց, որ վատը չէր

Ուղիղ մեկ տարի առաջ հասարակությանը մատուցված ստերը տվեցին իրենց արդյունքը։ Գործադիր իշխանությունը բռնազավթածներն Ազգային ժողովը շրջափակելուց ու անօրինական պահանջներ ներկայացնելուց հետո նշանակեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ու ինչպես ցանկացած անօրեն քայլ, այս մեկը ևս, իշխանությունը բռնազավթածների կողմից փաթաթված էր թավիշի մեջ։

 

Երկրային բոլոր մեղքերի մեջ մեղադրվող նախորդ գումարման ԱԺ-ն, պարզվեց, որ վատը չէր, վստահության հետ խնդիր չուներ։ Բայց մի բանում անառարկելիորեն մեղավոր էր՝ հայտնվել էր գործադիրը բռնազավթածների ճանապարհին և խոչընդոտում էր օրենսդրի զավթմանը:

Ու ինչքան էլ վառ լինի վիճակագրական ծառայության աշխատակիցների երևակայությունը, միևնույն է, ակնհայտ է, որ Հայաստանում ներդրումներ գրեթե չկան, օտարերկրյա գործարարների համար Հայաստանը չդարձավ գործարարական նոր ուղղություն։

Մեկ տարվա ընթացքում պարզ դարձավ, որ ստերի ու թավիշի համակցությունը ընդամենը փշերի ձուլվածք էր։

Ու այդպես շարունակվելու է, քանի դեռ ՀՀ գիտակից քաղաքացիները չեն ուղղել 2018 թվականին գործած սխալները։

Աննա Մկրտչյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ