18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ազատությունը» սկսել է ավելի շատ խախտել չեզոքության սկզբունքը․ Մեդիա պաշտպան /տեսանյութ/

Մեդիա պաշտպանը հայտնում է․ «Ազատություն TV-ի դեկտեմբերի 6-ի թողարկմանն անդրադարձ կար «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքին։ Ռեպորտաժն ամբողջությամբ կառուցված էր «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքի հիման վրա․ «Այդ շրջանում գյուղացիները դժգոհում էին անորակ վառելիքից։ Եկեք գյուղացուց հարցնենք այդ ժամանակաշրջանում քանի տրակտորների շարժիչ փչացավ։ Կիսով չափ։ Շատ գյուղացիներ այդ դիզվառելիքը չէին ստանում, գնում ուրիշ տեղից էին ձեռքբերում, որ իրենց սեփական տրակտորը չփչանա։ Խայտառակ վիճակ էր»։ Թեև լրագրողը նշում էր, որ փորձել են կապ հաստատել Բարսեղ Բեգլարյանի հետ, սակայն հեռախոսն անջատված է եղել, միայն մի կողմի կարծիքը ներկայացնելով, ռեպորտաժը ոչ հավաստի էր ստացվել։ Բալանսավորված ռեպորտաժի համար լրագրողը պետք է զրուցեր գյուղացիների, փորձագետների, քաղաքական գործիչների հետ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատության լրագրողին լրագրողական սկզբունքները չստորադասել անձնական կամ խմբագրական քաղաքականության նախասիրություններին։ Նկատում ենք, որ Ազատությունը վերջին շրջանում սկսել է ավելի շատ խախտել չեզոքության սկզբունքը։

 

 
 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ