ՀՔԾ-ն մերժել է
Նշենք, որ Միհրան Պողոսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանը նկատեց՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն անօրինական է. «Տեխնիկական խնդիրները լուծելու պարագայում նա պատրաստակամ է վարույթն իրականանցող մարմին ներկայանալու համար վերադառնալ Հայաստանի Հանրապետություն»,-նշեց Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):