17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դուխ տվեք մեզ, ու մենք կթռնենք անպայման. Նիկոլ Փաշինյան

Մենք բարձրանում ենք սանդուղք, որն ունի 100 աստիճան: Որպեսզի 100-րդին հասնենք, պետք է անցնենք 1, 2, 3, 4… Լավ կարող ենք լոնքերով 2-3 թռնել, չնայած մենք 4-ն ենք թռնում: Մեր ընդդիմադիրներն անցնում ենք, որ 12 թռնենք: Չի կարող լինել նման բան, որևէ մեկը չի կարող նման բան անել: Խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անկեղծացավ, որ իրենց դուր է գալիս ընդդիմադիրների պահանջը՝ որ պետք է 12 թռնել միանգամից. «Դուխ տվեք մեզ ու մենք կթռնենք անպայման»:

Կառավարության ղեկավարը մի քանի ցուցանիշ ներկայացրեց՝ հայտարարելով, թե դրանք խոսում են նրա մասին, որ այն գաղափարախոսությունը, որը դրվել է Հայաստանի տնտեսական ռազմավարութան հիմքում, աշխատում է։ Խոսքը վերաբերում է անհատական ջանքին. «Այս գաղափարախոսությունն աշխատում է: Հայաստանում տնտեսական հաջողությունների հիմաքում ընկած է այդ գաղափարախոսությունը»:

Փաշինյանը հայտարարեց, որ ցուցանիշներն ասում է ոչ թե կառավարությանը գովելու, այլ քաղաքացուն գովերգելու համար. «Թվերը նշանակում են, որ նրանք անսացել են մեր կոչին ու հավատացել են իրենց ջանքին, պատասխանատվություն են ընդունել երկրի տնտեսական կյանքի համար, նրանք հավատացել են կառավարությանը, հավատացել են, որ աղքատությունը պետք է հաղթահարել միայն աշխատանքով»:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր 2019 թվականին քարը քարի վրա են դրել, ՀԴՄ կտրոն են տվել ու պահանջել, տնտեսական գործունեություն են ծավալել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ