18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, թե ինչ երեսպաշտներ են եկել իշխանության. Կոնստանտին Տեր-Նակալյան

Իշխանությունը վախենում է ՀՅԴ-ից, քանի որ ՀՅԴ-ն այն ուժն է, որը երբեք թույլ չի տալու ազգակործան, ազգային արժեքները խաթարող քաղաքականություն իրականացնել, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեմային։

Ասուլիսին ներկա «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն իր հերթին նկատեց, որ հակահայ քաղաքականության ջատագովն ու կերտողն իրականում ոչ թե Արայիկ Հարությունյանն է, այլ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, որը ցույց է տալիս, թե ինչ երեսպաշտներ են եկել իշխանության, ինչ երկակի ստանդարտների կրող են», – ասաց բանախոսը։

 
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ