13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը

Կառավարությունը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը։

Ռազմավարությունը միտված է մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության խթանման և ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով ապահովելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավում՝ աշխատանքի և մասնագիտական ինքնիրացման ճանապարհով:

Ռազմավարությամբ նախատեսվում է գործատուների արդյունավետ ներգրավվածություն մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացներում, շրջանավարտների մրցունակության բարձրացում և իրացման հնարավորությունների ընդլայնում, զբաղվածության արդյունավետ և հասցեական ծրագրերի մշակում, զբաղվածության ծառայություն մատուցողների կարողությունների զարգացում, նպաստների համակարգի առաջացրած շահադրդման փոփոխություն, արհմիությունների ինստիտուտի դերի բարձրացում, զբաղվածության փաստահենք քաղաքականության մշակման համար պահանջվող տվյալների հավաքագրում և վերլուծություն և այլն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ