15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախում իշխանությունը չի փոխանցվում հորից որդուն. Ս Մինասյան

Ադրբեջանի համառությունը զայրացնում է միջազգային հանրությանը: Անդրադառնալով Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությանը` նման կարծիք արտահայտեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր` հուլիսի 19-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Քաղաքագետի համոզմամբ` դիպուկահարներին սահմանից չհեռացնելն Ադրբեջանի ձեռքում  մնացած “վերջին զենքն է”:

Ինչ վերաբերում է այսօր ԼՂ-ում ընթացող նախագահական ընտրություններին, ապա բանախոսը կարծում է, որ դրանք բավականին ուժեղ փաստարկ են միջազգային հանրության համար, իսկ որոշ միջազգային կառույցների կողմից հնչեցրած քննադատական գնահատականները չեն վնասում ղարաբաղյան շահերին, քանի որ այդ կառույցները շարունակում են համագործակցել արցախյան իշխանությունների հետ: Ինչպես նշեց քաղաքագետը, կարեւորը, որ “ի տարբերություն Ադրբեջանի, Արցախում իշխանությունը չի փոխանցվում հորից որդուն”:

Սերգեյ Մ ինասյանն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Նա նկատեց, որ Իրանի վրա գործադրվող ճնշումները ժամանակավորապես թուլացել են, քանի որ ուշադրությունն ուղղված է Սիրիայի վրա, սակայն հետագայում այդ ճնշումները կարող են ավելի մեծանալ, ինչն անհետեւանք չի մնա տարածաշրջանում գտնվող այլ երկրների վրա: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա քաղաքագետը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալման յուրաքանչյուր փորձ կամրապնդի Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում, ինչը, բնականաբար, բացասաբար կազդի Հայաստանի վրա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ