10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես դա չեմ հանդուրժելու. վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անթույլատրելի է համարում նախարարների, պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: ՛՛Հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ միջոցներով, ես անընդւոնելի եմ համարում նման քայլերը, ինչպես օրինակ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամ նետելը՛՛,-այսօր նախքան Կառավարության նիստի սկսելն ասաց վարչապետը: Նշենք, որ նման բան էր եղել Ազգային Ժողովի դիմաց, երբ արտահերթ նիստերում քվեարկության էր դրված Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նոր նախագիծը:

Վարչապետը շեշտեց՝ չիուզում, որ խոսքերը սխալ ընկալվեն. կողմ է ազատությանը, խոսքի ազատությանը, կողմ է ազատ տեղաշարժին, խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին, ՛՛բայց այդ ազատությունն ավարտվում է այն պահին, երբ սկսում է ոտնահարել ուրիշների իրավունքները, դա ազատություն չէ, այլ ամենաթողություն՛՛,-նկատեց նա:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հանդուրժել անարխիայի դրսևորումները, քանի որ հանդուրժել անարխիան նշանակում է վտանգել երկիրը: ՛՛Ես դա չեմ հանդուրժելու, ուստի հանձնարարում եմ Արդարադատության նախարարին և ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ, եթե անհրաժեշտ է, հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրեք նրանց փորձը, անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարակական կարգն ապահովող մարմինները իրենց գործողություններով պաշտպանեն Սահմանադրությունը՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ