16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ են հայ պաշտոնյաները հաճախ գնում Արցախ.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

“Վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է մեկնել 5 պաշտոնական պատվիրակություն, որոնք բոլորն էլ անխտիր հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Այսպես, հունիսի 13-ին Ստեփանակերտում է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, 14-ին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատգամավորների պատվիրակությունը, 20-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ դատախազության ողջ ղեկավար անձնակազմը, 24-ին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մի շարք նախարարների հետ, իսկ երեկ էլ՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Հայրենի պաշտոնյաների կողմից Արցախի նկատմամբ նման ուշադրությունն ու հաճախակի այցերը, թերեւս, պատահական չեն:

 Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի դիվանագիտական աղբյուրները, Ստեփանակերտ մեկնող պատվիրակությունների եւ ԼՂՀ իշխանությունների քննարկումներն առնչվում են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության դեպքում ծագած խնդիրներին՝ մասնավորապես ԼՂՀ-ի կարգավիճակին, ինչպես նաեւ սահմանին դրվելիք մաքսակետի խնդրի լուծման հնարավոր տարբերակներին: Դրա համար էլ յուրաքանչյուր գերատեսչություն փորձում է հասկանալ իր բաժին անելիքը”։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ