23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարությանի մանկության ընկերը՝ Կենտրոնի թաղապետ. ուշագրավ մանրամասներ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին՝ Ավետ Պողոսյանին:

Ավետ Պողոսյանի նշանակումը Կենտրոնի թաղապետի պաշտոնում մեծ աղմուկի պատճառ է դարձել, քանի որ վերջինս, ինչպես նշված է Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական կայքում, հանդիսանում է ՀԱԿ վարչության անդամ:

Սակայն այս տեղեկատվությունը հերքվել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի կողմից, ով ասել է, որ Պողոսյանը մինչև 2014թ. եղել է ՀԱԿ վարչության անդամ, սակայն այժմ ոչ միայն վարչության, այլ նույնիսկ ՀԱԿ անդամ չէ։

Սա նաև հաստատվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում առկա այն տեղեկատվությունից, որ Ավետ Պողոսյանն անկուսակցական է:

Ավելի ուշ այս մասին նաև խոսել է Ավետ Պողոսյանը՝ ասելով, որ ներկայումս  չի հանդիսանում ՀԱԿ անդամ, սակայն ՀԱԿ-ի հիմնադրումից հետո ընտրվել է որպես վարչության անդամ:

Այն հանգամանքը, որ Ավետ Պողոսյանը ներկայումս ՀԱԿ անդամ չէ, չի «ջնջում» նրա անցած հետագիծը և քաղաքական ուղին, ինչը նաև հաստատում են Պողոսյանի խոսքերը. «Դա իմ քաղաքական կենսագրության էն մասն է, որով ես հպարտանում եմ»,-ասել է Պողոսյանը:

Պողոսյանը 2012թ. ՀԱԿ ցուցակով եղել է պատգամավորության թեկնածու, իսկ  2013թ. ՀԱԿ ցուցակով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:

Ավետ Պողոսյանին տարբեր միջոցառումների ընթացքում հաճախ կարելի է հանդիպել նախկին ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի և նրա ներկայիս մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կողքին, ով ևս Փաշինյանի կառավարության կարկառուն «լևոնականներից» է: «էդ նույն տարիներին (խմբ.- ՀԱԿ անդամության տարիներին) այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին ենք մենք նաև էդ հանցավոր ռեժիմի դեմ պայքարել»,- ասել է Պողոսյանը:

Նախորդ տարվա Երևանի Ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Ավետ Պողոսյանը սատարել է, ինչպես ինքն է ներկայացրել, իր մանկության ընկերոջը՝ Հայկ Մարությանին և «Իմ քայլը» դաշինքին:

Իսկ մինչ Կենտրոն վարչական շրջանի թաղապետի պաշտոնում նշանակվելը՝ Ավետ Պողոսյանը զբաղեցրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանի փոխանցմամբ՝ նա եղել է ԱԽ քարտուղարի ռազմարդյունաբերության, բայց ընդհանրապես նաև քաղաքական հարցերով խորհրդականը:

«Ես, ըստ էության, 14-15թթ. Հայաստանում չէի բնակվում պերմանենտ և քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, առավել ևս՝ կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվել: Հեղափոխությունից հետո, անսալով վարչապետի կոչին, ես վերադարձել եմ վերջնականապես Հայաստան, ստանձնել եմ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը, որից առաջ վայր եմ դրել իմ կուսակցական անդամատոմսերը»: ասել է Պողոսյանը:

Ըստ էության՝ Ավետ Պողոսյանն ինտեգրվել է նոր իշխանություններին և նրանց կողմից տարվող քաղաքականությանը, ինչն արտահայտվում է Ավետ Պողոսյանի՝ Փաշինյանի կառավարությանը սատարելով:

Ասվածի վառ օրինակը Պողոսյանի տեսակետն է վերջին օրերին լայն արձագանք ստացած «շինթույլտվություն՝ մեքենաների դիմաց» կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործելաոճին: Պողոսյանը մասնավորապես ասել է. «Դա կեղծիք է, չկա որևէ փաստ, որ այդ շինթույլտվությունը տրվել է ինչ-որ բանի դիմաց: Կան հարյուրավոր շինթույլտվություններ, որոնք տրվել են օրենքին համապատասխան, շինթույլտվություն ստացած գործարարներիի, ոմանք պատրաստակամություն են հայտնել որևէ բան նվիրաբերել քաղաքին, ոմանք չեն հայտնել այդ պատրաստակամությունը, բայց օրենքին համապատասխան բոլորը ստացել են շինթույլտվություն… մենք, թողած շինթույլտության հիմքերը, ընկած ինչ-որ քաղաքական հայտարարություններ ենք մեկնաբանում»:

Ստացվում է, որ ընդամենը վերջերս ՀԱԿ անդամությունը դադարեցրած անձը, ով նաև «ակտիվ հեղափոխական» է և իր իսկ խոսքերով՝ ընդդիմադիր Փաշինյանի հետ պայքարել  է նախկին հանցավոր ռեժիմի դեմ, նաև հանդիսանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մանկության ընկերը և նրա կողմից տարվող քաղաքականության սատարողը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ