ԼՂՀ պաշտպանական ուժերը վերահսկում են իրավիճակը. Սենոր Հասրաթյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի են ունենում թվով 5-րդ նախագահական ընտրությունները, որոնց հետեւում են ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան դիտորդներ` աշխարհի 22 երկրներից:
Henaran.am-ը ԼՂՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանից փորձել է պարզել, թե ինչպիսին է իրավիճակը շփման գծում:
“Ադրբեջանը սովորականի նման շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, առանձնակի զարգացումներ չկան: ԼՂՀ պաշտպանական ուժերը վերահսկում են իրավիճակը”,-փոխանցեց Սենոր Հասրաթյանը: