06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Դա ստորություն է, այդ մարդիկ թքած ունեն մարդկային զոհերի վրա. Լևոն Քոչարյան

Չեմ զարմանում այդ մարդկանց վրա: Այն մարդիկ են նման բաներ խոսում, ովքեր թքած ունեն թե մարդկային զոհերի վրա, թե Մարտի 1-ի տուժողների և մնացածի վրա: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը՝ մեկնաբանելով այն մարդկանց խոսքերը, ովքեր Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահը կապում են Մարտի 1-ի գործի հետ՝ դա համարելով ոչ պատահական մահ:

Լևոն Քոչարյանի խոսքերով, վերոնշյալ մյարդիկ նպատակ ունեն օգտագործել, շահարկել այն, ինչը կարող են կպցնել իր հոր հետ. «Նույնը փորձում էին անել Հայկ Հարությունյանի մահվան մասով: Դա ուղղակի ստորություն է այդ մարդկանց կողմից, որը մեզ համար զարմանալի չէ: Մենք դրա ականատեսն ենք արդեն երկար տարիներ»:

Կրտսեր Քոչարյանը տեղյակ չէ, թե ինչ ցուցմունք է տվել Աշոտ Կարապետյանը, սակայն ենթադրում է, որ առանցքային վկայություն չի եղել. «Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ պաշտոն էր նա այդ ժամանակ զբաղեցնում»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ