24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել. հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ հայկական պատվիրակությունը կմեկնի Ադրբեջան։

Պատվիրակությունը դեկտեմբերի 4-7-ը Բաքվում կմասնակցի Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին:

Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը և արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը:

«ՏՐԱՍԵԿԱ»-ն հանդիսանում է միջազգային տրանսպորտային ծրագիր, որում ընդգրկված են Եվրոպական Միությունը և Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների 13 անդամ-պետություններ: Ծրագրի նպատակն է ամրապնդել տնտեսական և տրանսպորտային կապերը Սևծովյան ավազանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում:

Միջկառավարական Հանձնաժողովի Մշտական Քարտուղարությունը գտնվում է Բաքվում (Ադրբեջան), Եվրոպական Միության կողմից ցուցաբերվող ֆինանսական օժանդակության նվազեցման պատճառով ներկայումս բյուջեն ձևավորվում է անդամ-պետությունների կողմից կատարվող ամենամյա ներդրումների հաշվին:

«ՏՐԱՍԵԿԱ»-ն սկիզբ է առել 1993թ. մայիսին` Բրյուսելում կայացած կոնֆերանսի արդյունքում, որին մասնակցել են Կենտրոնական Ասիայի հինգ և Անդրկովկասի երեք պետությունների տրանսպորտի և առևտրի նախարարները:

«ՏՐԱՍԵԿԱ» ծրագրին անդամակցում են 13 երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Ռումինիա, Թուրքիա, Մոնղոլիա, Ղրղզստան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ