ԱԺ-ում 1 միլիոն 9 հարյուր հազար դոլարի պարգեւավճար են ստացել. 10 ամսում 14 անգամ պարգեւատրվել են
Հետհեղափոխական թիմը, որը իշխանության եկավ կեղծիքն ու անարդարությունը մերժելով ԱԺ պատգամավորներին եւ ԱԺ աշխատակազմին հունվարից մինչեւ նոյեմբեր 14 անգամ պարգեւավճար է տվել:
Այստեղ հարց է առաջանում, երբ տարին ունի 12 ամիս եւ մինչ նոյեմբեր ներառում է 10 ամիս, ինչպես է ստավցել, որ պարգեւավճար են ստացել 14 անգամ:
Ստացվում է, որ եղել են ամիսներ, որ պատգամավորներին եւ աշխատակազմին մի քանի անգամ են պարգեւավճար տվել: Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի աշխատակազմից ստացված գրավոր հարցման պատասխանից: Կառույցից մեր հարցին ի պատասխան նշել են, որ այս ժամանակահատվածում տրված 14 պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է 909 մլն դրամ: Սա համարժեք է 1,9 միլիոն դոլար»: