Սա հերթական ապազգային նախագիծն է: Մեր վարչապետը պաշտպանում է գեյերին ու սեռափոխվածներին, բարոյազրկում երկրի պաշտպանի կերպարը /տեսանյութ/
Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ընդունել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք: Նախագիծը այսօր «Հենարան» ակումբում ապազգային են որակել լեգենդար հետախույզ, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը եւ ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության ղեկավար, ազգային զինյալ պայքարի առաջնորդներից Վազգեն Սիսլյանը:
«Սա հերթական ապագային նախագծերից է, արդեն որերորդ նախագիծն է: Հանկարծ Աստված չանի, եթե սա վավերացվի, սա նշանակում է, որ մեր բանակում պիտի ծառայեն անճար մարդիկ: Այսինքն՝ երկրի պաշտպանությունը, երկրի պաշտպանի կերպարը բարոյազրկվում է,-նման տեսակետ հայտնեց հետախույզ Գեւորգ Գեւորգյանը՝ հավելելով, որ բանակը պետք է ցանկալի եւ բարենպաստ դարձնել երիտասարդների համար,-պատկերացնո՞ւմ եք, եթե մեկը 10 միլիոն տալիս է, մեկը չի տալիս:
Բա իշխանությունն ինչի՞ համար է: Չնայած պետք էլ չի զարմանալ: Բարձր ամբիոնից մեր վարչապետը հայտարարեց, որ ինքը պաշտպանում է միայն գեյերին եւ սեռափոխվածներին: Իրենք երկրի պաշտպանություն, ազգային գաղափարախոսություն, ազգային ողնաշար պաշտպանությունը թողնում են ժողովրդի վրա: Ոնցոր աում էին՝ Արցախի հարցը, Ամուլսարի հարցը դուք եք որոշում: Բա դուք ինչի՞ն եք տեր, միայն գեյերին ու սեռափոխածների՞ն»:
https://www.youtube.com/watch?v=ia9sdVbYJO0
Հիշեցնենք, վերոնշյալ օրինագիծը կկարգավորի մինչև 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները:
https://www.youtube.com/watch?v=mn4JrCpKs_w
Նախատեսվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն ՀՀ դրամ, կծառայի 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով և այդ մեկ ամսվա ընթացքում կսովորի Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, կտա զինվորական երդում և կպարտավորվի ներկայանալ զորահավաքներին :
https://www.youtube.com/watch?v=mn4JrCpKs_w