23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի թավշյա «թալանը» շարունակվում է. Պարոն Փաշինյանի վարչակարգն ուղղակի մսխում է երկրի պետական բյուջեն. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել՝ անդրադառնալով պարգևավճարների և նվիրատվությունների՝ օրերս բազմիցս քննարկված թեմաներին: Ըստ Համբարյանի՝ քանի դեռ ժողովուրդն ըմբռնումով է մոտենում Փաշինյանին, նա և իր թիմը նորանոր մեթոդներով են շարունակում վաղուց սկսված թավշյա «թալանը»: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 «Հայաստանի թավշյա «թալանը» շարունակվում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ կապված խայտառակ պատմությունները շարունակվում են… Անցյալ տարեվերջին մեծ աղմուկ բարձրացրած նախարարա-մարզպետարանների աստղաբաշխական ինքնապարգևատրումներին և ընդամենը վերջերս բացահայտված նախարարա-փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկմանն այժմ էլ ավելացավ ԱԺ երեսփոխանների բացահայտման ժամանակը…

Պարզվում է, այս տարվա 10 ամսվա մեջ մեր հայրենի երեսփոխանները պարգևատրվել են 14 անգամ և այդ պարգևատրումները վճարելու համար բյուջեից ծախսվել է 1,9 միլիոն դոլար՝ 909 միլիոն դրամ… Սա, մեղմ ասած, խայտառակություն է…

Սա Հայաստանի թավշյա «թալանի» շարունակությունն է…

Պարոն Փաշինյանի վարչակարգն ուղղակի մսխում է երկրի պետական բյուջեն` այդ ամենն իրականացնելով տարաբնույթ սխեմաներով՝ պարգևավճարներից մինչև անարդյունավետ արտասահմանյան ուղևորություններ կազմակերպելով… Էլ չեմ ասում կոռուպցիոն սխեմաների մասին, որոնցից վերջին օրինակը՝ Երևանի քաղաքապետարանին մի քանի կազմակերպությունների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության պատմությունն է… Խնդիրն այն է, որ նվիրատվություն արած երկու կազմակերպությունների պահով պարզ երևում են կոռուպցիոն վտանգները…

Հ.Գ. Չմոռանամ հիշեցնել, որ թավշյա թալանի կազմակերպիչ պարոն վարչապետը չի մոռացել նաև իր ժողովրդին… Համեմատած իր նախարարների, փոխնախարարների, մարզպետների, երեսփոխանների և այլ պաշտոնյաների հետ, որոնց աշխատավարձերը կրկնապատկվել են ու ովքեր տարվա մեջ մի քանի անգամ պարգևավճարներ են ստանում, «ժողովրդի» վարչապետը մի քանի գրոշով 2020 թ-ի հունվարի 1-ից բարձրացնում է իրեն իշխանության բերած ժողովրդի մինիմալ աշխատավարձերը և թոշակները… Իսկ քանի դեռ ժողովուրդն ըմբռնումով է մոտենում պարոն Փաշինյանին, նա և իր թիմը նորանոր մեթոդներով են շարունակում վաղուց սկսված թավշյա «թալանը»…

Ի դեպ, համաձայն օդում կախված լուրերի` ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի դրածո Երվանդ Սերոբյանը չի ցանկանում ՇՊՀ-ի աշխատակիցներին տրամադրել տարեվերջյան պարգևավճարները…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ