«Շարունակեք հիանալ Փաշինյան Նիկոլի եւ նրա «Բռնաբարած» արցախյան հարցի վտանգավոր վիճակով». Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կամազ- /ս/ուտրա
Նայում եմ լրահոսը, բոլոր կայքերը հեղեղված են Կամազներով, ով նվիրեց, ինչո՞ւ նվիրեց, ե՞րբ նվիրեց, ի՞նչի դիմաց նվիրեց, քաղաքապետը հիշողությունը կորցրած դարձյալ գնաց արձակուրդ։ Մի առիթով ասել եմ, այդ տղան մեղք է, թողեք գնա հանգստի, նա լավից-վատից արտիստ էր, կարգին էր, թե ոչ այնքան՝ ճաշակի հարց է։ Թողեք գնա,
ինքը իր ձեռքը կրակն է ընկել, երեւանցին ՝ նույնպես։ Բայց, հարգելիներս, չեք զգո՞ւմ, որ այս ամբողջ Կամազ-/ս/ուտրան լայն թափ հավաքեց այն օրերին, երբ որոշ հայեր ու ադրբեջանցիներ անասելի մերձեցան, մարդասեր դարձրին անգամ ադրբեջանցիներին, մոռանալով Սաֆարովին, գլխատված Քյարամին, հազար ու մի այլ «մարդասիրական» հանցագործություններ։ Եվ ահա, Լավրովը մեկնում է Բաքու, ապա՝ կգա Երեւան, կամ, գուցե նախ՝ Երեւան, ապա՝ Բաքու, էական չէ, էականն այն է, որ Արցախի շուրջ օղակը սեղմվում է եւ Կամազ-/ս/ուտրան աջակցում է, որ մեր հասարակությունը զբաղվի դրանով, ինքնաբավարարվի եւ լուրջ հարցերը չնկատի, մեկ էլ՝ հոպլա եւ ահա ձեզ իրական Կամասուտրա, վայելեք եւ շարունակեք հիանալ Փաշինյան Նիկոլի եւ նրա «Բռնաբարած» արցախյան հարցի վտանգավոր վիճակով։
Օրերս նաեւ Մարիա Զախարովան հայտարարեց, թե իրենք ողջունում են հայերի եւ ադրբեջանցիների միջեւ սկսված մարդասիրական շփումները։ Գուցե ոմանք կասեն ՝ հա, ի՞նչ, դե՝ իրոք՝ ի՞նչ, թուլացեք պարոնայք զոմբիներ եւ նիկոլապաշտներ։ Ցայսօր չեք մտահոգվել, շարունակեք ապրել այդպես, իսկ այն, որ տարեվերջ է, որ ինչպես այլ հարցեր են շըրըփ-թըրըփ անելով սղացնում, օրինակ՝ բյուջեն, օրինակ՝ առողջապահական վեց տոկոսանոց մի նոր հարկատեսակ, օրինակ՝ զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություն, կամ, ինչու՝ ոչ, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի արագացումը/չխաբվեք, ետ քայլ չի արվել/, հիմա էլ այս նախատոնական մառախուղի մեջ մերձենում են ադրբեջանցիների հետ, որ ինչ անեն, մերձենում են, որ ի՞նչ ծնվի այդ «մարդասիրական» մերձեցումից։
Բնությունը ապացուցել է, «մարդասիրական» մերձեցումներից միայն ընկեցիկներ են ծնվում, հիմա մենք պիտի հանգիստ վայելե՞նք այս թատրոնը, կամազա-դղրդոցների աղմուկի տակ խլացնելով առողջ միտքը, թե՝ պիտի ի վերջո հասկանաք, Փաշինյան Նիկոլը պատրաստ է վտանգավոր չելենջի ․․․»: