06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեն լռելու. դատախազությունում լուրջ աղմուկ է բարձրանում. Ժողովուրդ

Ըստ  օրաթերթի աղբյուրների` գլխավոր դատախազությունում լուրջ աղմուկ է հասունանում: Դատախազները, լավ գիտակցելով, որ էթիկայի կանոն խախտելով` հնարավոր է կարգապահական պատասխանատվության ենթարկվեն, այնուամենայնիվ չեն պատրաստվում լռել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու, նրան «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու առնչությամբ: ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը, որը «Մարտի 1»-ի գործով դատախազական խմբի ղեկավարն է եղել, «Ժողովուրդ» օարթերթի հետ բացառիկ զրույցում ասել է

.«2008թ.-ի մարտի 1-ից մինչեւ օրս աշխատել է 3 գլխավոր դատախազ։ Իմ կարծիքով` Գեւորգ Կոստանյանը եղել է այն գլխավոր դատախազը, որը ջանացել է բացահայտել նշված գործով 10 զոհերի մահվան հանգամանքները… Նրա հանձնարարությամբ են 10 զոհերի մահվան դեպքերով գործից առանձին վարույթներ առանձնացվել եւ յուրաքանչյուր վարույթով առանձին դատախազի ու քննիչի հանձնարարվել է առավել մանրամասն ուսումնասիրել եւ բացահայտել մահվան հանգամանքները»: Կոստանյանին զորակցող գրառում է արել դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ