17 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

«Այսօր պայթեց Փաշինյանի հերթական սուտ խոստումը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր պայթեց Փաշինյանի հերթական սուտ խոստումը

Փաշինյանի «ինքնիշխան ու հպարտ» քաղաքականության արդյունքում 2018-ի նոյեմբերի 2-ին Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Տարօրինակ է, Հայաստանի վարչապետն այսօր արդեն «գլուխ է գովում», թե ՀԱՊԿ-ում միաձայն որոշել են 2020թ. հունվարի մեկից Բելառուսի ներկայացուցչին հաստատել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Հ.Գ. Դեռ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, թե ամեն ինչ անելու է՝ պաշտպանելու Հայաստանի պետական շահը, որպեսզի մեր երկիրը պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Հերթական սուտ խոստումը պայթեց»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ