Հայկ Մարությանի սուտը «բռնվեց»
Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է քաղաքապետարանին նվիրատվություն կատարած կազմակերպությունների ոչ ամբողջական ցանկը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես եւ այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:
Այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.
1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) – 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 – 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ:
Ըստ էության հաստատվեցին մամուլի այն հրապարակումները, որ քաղաքապետարանին կամազներ է նվիրել նաև նախկին ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանը, քանի որ «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը պատկանում է նրա ընտանիքին։
Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին լրագրողների հետ զրույցում բացառել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքապետարանին կամազներ է նվիրել։