23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարո՛ն վարչապետ, է՞ս ա քո ուզածը։ Սա հարկային տեռոր է

Ավտոներկրողները Պետական եկամուտների շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել:

Նրանք նշում էին, որ դեմ են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելուն, աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքին ու ղեկը Վրաստանում ադրբեջանցի արհեստավորների ձեռքով փոխելուն:

«Մաքսատունը Գյումրի տեղափոխելու արդյունքում մաքսատունն արդյունավետ չի աշխատում, ինչի պատճառով ձեռնարկատիրությունն էական վնասներ է կրում: Վրաստանում մեքենաների աջ ղեկը փոխելու արդյունքում մինչև տարեվերջ 10 միլիոն դոլար ուղարկելու ենք Վրաստան, այնտեղից էլ այդ գումարը վերցնելու են ադրբեջանցիները: Այսինքն, մեր ձեռներեցները գումար ներդնելով՝ մեքենաներ են ներկրում և արտահանում, արդյունքում՝ ֆինանսավորվում է ադրբեջանական գործարար խավը: Բնական է՝ այդ մարդիկ էլ իրենց պետություն գումար են ուղարկում: Այսինքն, ի՞նչ ստացվեց. մենք անտաբեր ենք նայում նրան, որ ադրբեջանցիներին փող ենք տալիս, որ գնդակներ վերցնեն ու կրակեն մեր զինվորներին:

Հետադարձ ուժ են տվել նաև չվճարված հարկերի մասով: Փոխվել է ավելացված արժեքի հարկի հարկման (ԱԱՀ) մեխանիզմը: Նախկինում եթե ԱԱՀ-ն կիրառվում էր ինքնարժեքից հետո գումարված գումարի նկատմամբ, ապա հիմա ամբողջ գործարքի վրա է հաշվարկվում: Այսինքն, եթե 15.000 դոլարին համարժեք դրամով շրջանառություն է եղել, ասում են՝ 3000 դոլար բեր, վճարիր: Այսօր թվով 40 քրեական և 300-ից էլ ավելի վարչական գործ կա ձեռներեցների նկատմամբ: Պարո՛ն վարչապետ, է՞ս ա քո ուզածը»,- ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխտնօրեն Գևորգ Հովհաննիսյանը:

«Քաղաքում կար 5-6 տերմինալ: Տեսնում էիր, որ ավտոմաքսատանը հերթ է, մյուս տերմինալով շատ արագ, ընդամենը իրենց պահպանման վճարը՝ 2000 դրամ ավելացնում էիր, ու մոտ 20 րոպեում մեքենան լինում էր մաքսազերծված: Եթե անգամ չէինք հասցնում այդ գործընթացը կատարել՝ 800 դրամ վճարում էինք տաքսուն և գնում էինք տուն՝ մեր անկողնում քնելու, ոչ թե Գյումրիում՝ ավտոների մեջ, բոմժի պես: Ավտոները խոդ տված՝ չգիտես՝ ով գազից կմեռնի, ով՝ «ուգարից»»,- նշեց ավտոներկրող Հ. Հակոբյանը:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ հավելեց՝ իրենց պահանջն է, որ պարտքերը ներվեն․ «Մեր անցյալը պետք է մոռանան, սաղիս գործերը Քննչականում են: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ 2017-18թթ. մեքենա են բերել-վաճառել, հիմա եկամտային հարկ են ուզում:

Եթե մի հոգու անունով 2 մեքենա է ներմուծվել, անցած տարվա հունիսից օրենք են մտցրել ուժի մեջ, որ 2-րդ ավտոյից գումար պետք է բռնագանձեն, այն էլ՝ 20 տոկոս։ Ես 100 դոլար փող եմ դրա մեջ աշխատել, 200 հազար դրամ որտեղի՞ց տանեմ-վճարեմ։ Երեկ էլ նամակ է եկել, որ 224 հազար է դարձել։ Սա հարկային տեռոր է։ Օրենքն ընդունել են գաղտնի, ոչ ոք տեղյակ չի եղել»,- նկատեց Տիգրան Հովհաննիսյանը:

Ավտոներկրողները հայտնեցին նաև, որ ղազախները ՀՀ սահմանը չանցած՝ ստանում են ՀՀ գրանցում, Վրաստանից միանգամից գնում են Դուբայ՝ մեքենա գնելու և որպես ՀՀ քաղաքացիներ, և շրջանցում են մեր տնտեսվարողներին:

Այս ընթացքում ավտոներկրողները փակեցին Խորենացի փողոցի երթևեկելի հատվածի մի մասը: Ոստիկաները փորձեցին բացել այն՝ հորդորելով մեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց, սակայն բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ չի կատարելու հրամանը, ինչն առաջացրեց ոստիկանների զայրույթը, ու բախում տեղի ունեցավ:Ակցիայի մասնակիցներից Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխտնօրեն Գևորգ Հովհաննիսյանը ոստիկանին ասաց. «Փորձում ես գոռա՞լ ինձ վրա, զինվորականի վրա՞»: Կրքերը հանդարտվեցին, երբ Տիգրան Հովհաննիսյանը հայտեց, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պատրաստ է ընդունել 10 հոգու:

Ավտոներկրողներին խոստացան, որ նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ին ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը ընդունելու է իրենց:

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունելու է նաև ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ավտոներկրողների փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի կունենա ժամը 21։00-ին

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ