23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Թույլ չենք տալու ՀՀԿ ի հաշվին էժան «դիվիդենտներ» շահել». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Նոր ընդդիմադիր» կուսակցություններից մեկի հիմնադիրը,փորձելով արձագանքել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ,նշել է , թե նա պետք է հեռանա քաղաքականությունից և ՀՀԿ ղեկը փոխանցի երիտասարդներին։Նախ այդ պարոնին կհորդորեի զբաղվել սեփական կուսակցական խնդիրներով ու «քիթը չխոթել» ՀՀԿ ի ներկուսակցական հարցերի մեջ։
Երկրորդ, Սերժ Սարգսյանը և ասելիք, և անելիք ունի մեր քաղաքական դաշտում և եթե կուզեք իմանալ, նրա գլխավորած ՀՀԿ-ն է այսօր իրական այլընտրանքը Նիկոլի պոպուլիստական իշխանությանը։
Երրորդ՝ ՀՀԿ ն միակ ուժն է եղել, որ առանց հովհարային անջատումների պայքարել է «հեղափոխականների» քաղաքականության դեմ։
Չորրորդ՝ թույլ չենք տալու ՀՀԿ ի հաշվին էժան «դիվիդենտներ» շահել։
Եվ վերջում, Փաշինյանին փաստացի իշխանության բերել են նրանք, ովքեր 10 տարի շարունակ վարկաբեկել են նախկին իշխանություններին, հույս ունենալով զբաղեցնել նրանց տեղը։ Իսկ այդ ուժերը քիչ չէին։
Ցավում եմ, որ այսօր էլ նորաթուխ ընդդիմադիրներից շատերը փորձում են իրենց քաղաքական կապիտալը վաստակել քննադատելով նախկին իշխանությանը։
Չի ստացվելու , պարոնայք։
Հ.Գ.Իսկ սխալներ եղել են ու ոչ քիչ, բայց ձեռքբերումներ անհամեմատ ավելի շատ։Սա հիշեք ու առաջ նայեք, պարոնայք…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ