23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սիրո և համերաշխության սերիալն ավարտվում է․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը գրում է․

«Այս ողբերգության գլխավոր դերասանը էլ չի կարողանալու խոստումներով պահել ամբոխը: Ամբոխից դուրս մարդիկ այսօր լավ հասկանում են սա:

Հեռու չէ այն օրը, երբ բոլորը միաբերան կասեն, որ իրենց խաբել են, իրենք չգիտեին, որ խաբվում են: Այսօր դա շատ հստակ երևում է, բայց այստեղ սերիալ դիտողներն են կարևորը, որոնք երբեք չեն էլ հասկանա, որ սա սերիալ էր իրենց համար: Ոմանք խաղացին, ոմանք դիտեցին, բայց ամենից բարդը լինելու է այն մարդկանց համար, որոնք իրոք սրտանց հավատացին, որ հեղափոխություն է եղել: Կլինեն ուրացումներ, դավաճանություններ և շատ տարբեր բացահայտումներ, որոնք «կադրից դուրս» ռեժիմով կնայեն և կզարմանան:

Հաջորդներին բարդ, նույնիսկ գերմարդկային կարողություն է հարկավոր, որ էս սերիալից հետո մարդկանց վերադարձնեն իրականություն: Վիրտուալ թավշյա հերոսները պետք է վերջապես վերածվեն «հալածյալի», դա էլ է լինելու:

Հետաքրքիրն այն է, որ ամբոխը երբեք չի ուզում ընդունի, որ ինքը ամբոխ է, բոլորը գիտեն՝ իրենց վիրավորում են, երբ ասում են ամբոխ, բայց դրանից ամբոխի դերը չի փոխվում, այն մնում է նույն օգտագործված ամբոխը:

Օգտագործված որևէ մեկը չի ընդունի երբեք, որ իր շերեփը կամ սիգնալը օգտագործել են այդ մեծ նկարահանման ժամանակ, փողոց փակողը մինչև հիմա հավատում է, որ հեղափոխություն է արել, ԱԺ-ում ծվարած քայլիստները հավատում են, որ իրանք ոչ թե էպիզոդներում են, այլ հերոս են, նույնիսկ շարքային զոմբին գիտի՝ ինքը դեմք ա: Սցենարում հենց այդպես էլ կա, իհարկե իրենք բոլորը դեմք են ու վարչապետ:

Սերիալի կանոնների համաձայն՝ բոլորը կրկնում են այն թեզը, թե երբ է այս ամենը ավարտվելու, վստահ եմ՝ գլխավոր դերում նկարահանվողն էլ պակաս մտահոգ չէ, քանի որ երևում է նրա հոգեկան վիճակից, որ էլ չի ձգում:

Բայց սերիալը միևնույնն է ավարտվելու է, արդեն նկարահանվում է վերջին սերիան»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ