23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՖՖ նոր նախագահը պետք է «սվոյ» մարդ լինի․ Փաստ

«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի պահից սկսած հրապարակ նետվեցին ՀՖՖ ապագա նախագահի թեկնածուի տարբեր անուններ: 

Ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ «Փաստի» հետ զրույցում նշում էին, որ ՀՖՖ նախագահն առաջին հերթին պետք է լինի «ֆուտբոլի մարդ», այսպես ասած՝ «սվոյ» մարդ: 

Մյուս կողմից՝ կարևոր էին համարում այն հանգամանքը, որ նա ապաքաղաքական անձնավորություն լինի և որևէ կախում չունենա որևէ ուժից՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն: 

Երեկվա դրությամբ տեղեկություններ էին շրջանառվում, որ իշխանությունները հակված են այդ պաշտոնում տեսնել լեգենդար հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին, որն անցած տարի մերժել էր ստանձնել այդ պաշտոնը:Քննարկվում է նաև հայ մյուս լեգենդար ֆուտբոլիստի՝ Խորեն Հովհաննիսյանի անունը, ում հետ կապված, սակայն, չկա միասնական մոտեցում, այսպես ասած, կոնսենսուս: 

Մեր աղբյուրները պնդում են, որ շատերը հակված են ոչ շատ հայտնի, բայց ֆուտբոլային մենեջմենթի տիրապետող երիտասարդ կադրերից մեկի՝ Խորեն Քալաշյանի թեկնածությանը, որը հայկական ֆուտբոլային միակ գործակալության՝ «Լեգալ Սպորտի» համահիմնադիրներից է և ունի թիմ, ուր ընդգրկված են ֆուտբոլային աշխարհին պատկանող, ֆուտբոլից հասկացող մարդիկ, այդ թվում՝ հավաքականի նախկին խաղացող Կարեն Դոխոյանը: 

Չի բացառվում, որ մինչև դեկտեմբերի 23-ը շրջանառվեն ու քննարկվեն այլ անուններ ևս»,-գրում է թերթը։ 

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ