23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հակագողականությամբ վարակված աղվամազոտ դեմքերով երիտասարդները տեղյա՞կ էին Փաշինյանի և հանցավոր աշխարհի ներկայացուցիչներից մեկի այսպիսի հարաբերությունների մասին

Այս թեմային չէի անդրադառնա, եթե համացանցում չհանդիպեի ԱԺ-ի «Իմ Քայլը» դաշինքի որոշ դիլետանտ-անգրագետ երեսփոխանների մեկնաբանությանը՝ կապված առաջին ընթերցմամբ ԱԺ-ի կողմից ընդունված «Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ» սկանդալային օրենքի նախագծին…

Պարզվում է, ըստ քայլիստ երիտասարդ պատգամավորի, այսօրվա իշխանությունները որևէ կապ չունեն քրեական աշխարհի հետ… Բայց տարրական տգիտություն էր, երբ պարոն երեսփոխանը փորձեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին համեմատել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի հետ…

Երիտասարդ պատգամավորը երբևէ չի դիտել կամ մոռացության է մատնում գործող իշխանության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի վերջերս factor.am-ին տված հարցազրույցը, որտեղ վերջինս բացահայտ մեղադրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հայտնի քրեական հեղինակությունների՝ Վստրեչի Ապերի, “թոխմախցիների” և մյուսների հետ սերտ կապերի մեջ, ովքեր, ըստ, ՊՎԾ նախկին պետի, պարոն Սիմոնյանին օգնել են ձայներ հավաքել 2018 թ․-ի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ…
 
 

Էլ չեմ ասում Սասուն Միքայելյանի մասին, ով երբևէ չի թաքցրել մտերմությունը վերը նշված Ալիկ Բանդուրյանի հետ… Սրանք ընդամենը երկու փաստեր են, որոնք բացահայտվել են գողականատյաց իշխանության ներկայացուցիչների կողմից, թե Փաշինյանի իշխանությունը ինչպիսի սերտ կապերի մեջ է քրեական տարրերի հետ և ինչպես է նախորդների պես վերջիններիս հնարավորությունը օգտագործում ընտրությունների ժամանակ… Ավելին, պրիմիտիվ դատողությամբ երիտասարդ երեսփոխանը և նրա ոչ պակաս դիլետանտ «գողականագետ» գործընկերները երևի բացարձակ տեղյակ չեն նաև պարոն վարչապետի և հանցավոր աշխարհի ներկայացուցիչների կապերի մասին…

Այսպես, 2009-11 թվականներին իր պատիժը հիմնականում Արթիկի ՔԿՀ-ում կրող պարոն Փաշինյանը, ըստ Գյումրիում տարածված լուրերի, իրեն բավական լավ է զգացել գյումրեցի հայտնի հեղինակություն վաղամեռիկ Վարդան Սարգսյանի՝ Մուլտի շնորհիվ, ով իր պատիժը ևս կրում էր այդ ՔԿՀ-ում… Վերջինս թույլ չի տվել որևէ մեկին խնդիրներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար… Պարոն Փաշինյանն էլ, որպես երախտապարտ մարդ, ըստ նույն աղբյուրների, հեղափոխությունից հետո երկու անգամ Գյումրի գալուց այցելել է քաղաքի թիվ 1 գերեզմատուն և ծաղիկներ դրել Մուլտի գերեզմանին, ինչպես նաև հյուրընկալվել է վերջինիս եղբոր տանը՝ Արցախ (“Թուրքի մայլա”) թաղամասում…

Հետաքրքիր է, այս հակագողականությամբ վարակված աղվամազոտ դեմքերով երիտասարդները տեղյա՞կ էին պարոն Փաշինյանի և հանցավոր աշխարհի ներկայացուցիչներից մեկի այսպիսի հարաբերությունների մասին…

Ի դեպ, նույն անձանց հիշեցնեմ, որ օրենքով գող Ռաֆայել Բաղդասարյանը՝ Սվո Ռաֆը, Արցախյան պատերազմի տարիներին ահռելի մեծ ռազմական և ֆինանսական օգնություն է տրամադրել հայկական զինուժին, իսկ 2016 թ․-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ազերի ասկյարների կողմից գլխատված Քյարամ Սլոյանի գլուխը Ադրբեջանից Հայաստան են բերել կրկին հանցավոր աշխարհի ներկայացուցիչները …

Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ