25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աբսուրդի ժանր. կանանց հարցերով խորհուրդը կղեկավարի Տիգրան Ավինյանը

ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդը, որը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով, կանանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց հավասարության ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Հաստատել խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 30-ի «Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին» N 213-Ա, 2010 թվականի հուլիսի 30-ի «Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 605-Ա և 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 862 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1152-Ա որոշումները», – ասված է որոշման մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ