23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Լավ, այս որտեղից մեր երկրում այսքան հայատյաց շանորդիք, հարցնում են շատերը…»

ԱԽՐ, ՈՆՑ ԳՈՌԱՄ, ՈՐ ԱՐԹՆԱՆԱՔ……

Երբեք այսքան դառնացած չի եղել հոգիս. այսօր շատ ճանաչված մի տնտեսագետ պատմեց, որ վերջերս տեղի ունեցած տնտեսագիտական համաժողովի ժամանակ, երբ առաջարկվել է ազգային օրակարգ մշակել, մի անհասկանալի աղմուկ է բարձրացել, և խիստ հրահանգվել է այլևս չօգտագործել այդ չարչրկված բառը՝ ազգային տնտեսական օրակարգը որն է , հարկավոր է գլոբալ մտածել և այլն, և այլն…..

Ախր, ոնց կարող է մի ամբողջ ժողովուրդ, կամ նրա մի ստվար հատված չնկատել, թե ինչ է կատարվում մեր շուրջը…… Ուրեմն գնում ենք դեպի գլոբալիզացիա, այո՞, պարոնայք…..միայն տնտեսական հզորացում, լավ կյանք, լավ ապրուստ, մարդու իրավունքներ ու ազատություն՝ ուզում ես սեռ փոխել՝ խնդրեմ, ուզում ես շան հաչոցը արվեստ համարել՝ խնդրեմ, ուզում ես առանց հասկանալու որոշում կայացնող դառնալ՝ խնդրեմ….. կարևորը կուշտ ու մարմնապես բավարարված լինելն է, ի՜նչ ազգ, ի՜նչ տեսակ, ի՜նչ հոգի, ինչ ոգի…..

Այդ դեպքում ինչո՞ւ եք այսպես կուզեկուզ գնում, գողեգող, ֆռցնելով ու խաղեր տալով….. դե, եկեք պարզապես ասեք, որ դուք եք որոշողը, մենք էլ ձեր ստրուկներն ենք ու վերջ: Լավ, այս որտեղից մեր երկրում այսքան հայատյաց շանորդիք, հարցնում են շատերը……. ես էլ եմ զարմանում, բայց մեր գյուղում մի երկու ընտանիք կար, որոնց մասին գյուղի տարեցները շշուկով էին խոսում, իսկ երբ գյուղի տղաները նրանց տղաների հետ վիճում էին, հետևներից գոռում էին՝ թուրքի լամուկներ….. Մի անգամ պապս, ի վերջո, բացեց գաղտնիքը, թե՝ «…երեսունականներին ինչ-որ գաղտնի հրաման եղավ, լաո, մըր գեղերի քրդեր ու թուրքեր ուրանց ազգանուններ փոխին ու նոր պասպորտներով հայ դարձան….».:

Սենյակումս Աթաթուրքի կենսագրական գիրքն ունեմ, մասոն էր, հիշում եք, երևի……
Հա, մեկ էլ՝ այս ամբողջ շաբաթ սաներիս Հայկ ու Բելի առասպելն եմ պատմում…… իրենք լա՜աավ գիտեն առասպելի ավարտը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ