09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անվտանգություն՝ level պլինտուս … Միլանում Փաշինյանին Ալիևից «պրիվետ» են փոխանցում՝ ապշած թիկնապահների քթի տակ

Պարզվեց, որ Միլանի հայկական եկեղեցում Նիկոլի հետ հանդիպմանն անսպասելի հայտնված ադրբեջանցի «վիդեոբլոգգերն» իրականում ադրբեջանական ոստիկանության (ավելի քիչ հավանական է, բայց բացառել չի կարելի՝ պետանվտանգության) աշխատող էր։ Ենթադրում եմ՝ оперативник, որովհետև գտնվեցին նկարներ, որտեղ ցուցարարների էր բռնում, քաղաքացիական հագուստով։

Հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հանգիստ հայտնվել է ներսում ու կարողացել է մոտենալ Նիկոլին, սադրող հարց տալ։

Փաստորեն, մինչ Նիկոլը զբաղված էր «պադվալներից կբռնեմ-կբերեմ» գոռալով, իրականում Ալիևի «բանբերն» էր եկել-մտել «Նիկոլի պադվալ» ու Բաքվից «մեսիջ» բերել։

Մինչ Նիկոլը Արցախի ճանապարհներին մարդ է տեսնում ու լարվում, իր իսկ խոստովանությամբ սկսում մտածել, թե «էս ո՞վ ա, ի՞նչ կա մտքին», Միլանում իրեն Ալիևից «պրիվետ» են փոխանցում՝ ապշած թիկնապահների քթի տակ։

Անվտանգություն՝ level պլինտուս… Դե ոչինչ, կարևորը «հների կադրերից» ազատվել ա։

Հ.Գ. Ադրբեջանցու ուժայինի ինքնությունը պարզել էին ադրբեջանցի ընդդիմադիրները դեռ ցույցերը ցրելու ժամանակ, իսկ հասկացել էր, որ «վիդեոբլոգգերն» ու ցուցարարներ ցրողը նույն մարդն է, Արցախից Ալեն Ղուլյանը։ Իմ խնդրանքով սա վերստուգեց ու վերահաստատեց Hayk Khachikyanը։

 

Կարեն Վրթանեսյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ