05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Չաստվածաշնչյան» պատվիրաններ հատուկ Նիկոլի համար

-Շատ մի խոսի՛ր` սխալվել կա։

-Չիմացած բաներից «վափշե» մի խոսիր` ծիծաղի առարկա կդառնաս։
-Մի՛ ստիր. ստելը մե՛ղք է։
-Մի՛ դատիր, որ չդատվես. կյանքը բումերանգ է` էսօր դո՛ւ ես դատում, վաղը քեզնից պատասխան կպահանջեն։
-Աջուձախ մի՛ սպառնա. մեկ է` վախեցող չկա։
-Թվերով ձեռնածություններ մի՛ արա` «գյուղից մարդ կա»։

-Մի՛ բռնանա ուրիշի կարծիքի վրա։
-Մի՛ անիծի, մի՛ հայհոյի, մի՛ քարկոծի հակառակորդներիդ։
-Գլուխդ տեղի-անտեղի մի՛ գովի` զոմբիներդ, այսպես թե այնպես, չունեն դրա կարիքը, իսկ մյուսներին չե՛ս խաբի։
-Սատանի մայլում քյանդրբազություն մի՛ արա։
-Սատանայից հեռու մնա` ԱԱԾ-ին սատանայի հետ համագործակցող որոշ շրջանակների վրա քսի մի տուր. կարող է` սխալմամբ յուրայինների վրա դուրս գաս։
-Մեղքերդ ուրիշի վրա մի բարդի, արածիդ համար քավության նոխազներ մի փնտրի. հիշի՛ր` ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։

Եվ այլն, եւ այդպես շարունակ…

Լիլիթ Պողոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ