23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունը հանձվել է մի մարդու և նրա հետ քայլած մի խմբի `ովքեր ատելությամբ են լցված ազգի նկատմամբ

Նախկին իշխանության ժամանակ կամ ինչու՞ առաջ չէիք խոսում արտահայտությունները արդեն մի տեսակ զզվելի է,ձանձրալի : Նախկին իշխանությունների օրոք երբ մարդիկ բողոքում էին , բարձրաձայնում էին խնդիրները `այսօրվա թրաշամանուկները իրենց տաքուկ տներում անտարբերությամբ հետևում էին և կամ խորհրդարանում պոպուլիստական փուչ խոսքերով հանդես էին գալիս:Կամ վաճառում էին իրենց քվեներն ընտրությունների ժամանակ:

Հիմա իբրև իշխանությունը վերադարձվել է ժողովրդին: Իբրև մարդիկ իրավունք են ստացել քննադատելու, խնդիրները բարձրաձայնելու: Սակայն պատկերն այլ է` արգելում է խոսել, ունենալ այլ կարծիք : Այս ամենը խոսում է այն մասին ,որ իշխանությունը հանձվել է ընդամենը մի մարդու և նրա հետ քայլած ( բառի բուն իմաստով) մի խմբի `ովքեր անհանդուրժողականությամբ և ատելությամբ են լցված ազգի նկատմամբ , և վախեցնելով ,քրեական գործեր հարուցելով փակում են ազգի ներկայացուցիչների բերանները:

Յուրաքանչյուր հայի համար `հայկական ավանդույթները, հայոց եկեղեցին, հավատը, ընտանիքը, պատմությունը եղել է, կա եւ մնում է անբեկանելի սրբություն: Յուրաքանչյուր հայ մարդու համար գոյություն ունեն կարմիր գծեր,որոնք վաղուց արդեն հատել են այսօրվա կառավարության անդամները: Արայիկ Հարութունյանը չի գիտակցում ,որ սա կուսակցական պայքար չէ:

Այս ամենը ազգակործան գործունեությանը դեմ է `պայքար հասարակության մի մեծ զանգվածի ,ուսանողության, գիտնականների և ազգը կործանման տանող կառավարության միջև: Եվ թող ոչ ոք չբարձրաձայնի, որ մարդը արժեք է «Նոր Հայաստանում» և կամ ,երբ ժողովուրդը չվստահի ,չուզենա `իրենք աթոռներից կառչած չեն `կհրաժարվեն պաշտոններից: Այս ամբողջը բլեֆ էր`մի մեծ խաբկանք ,որ կախեցին ազգիս ականջներին:

Հ.Գ Դրսում -3 է, իսկ հայի գենին նվիրված երիտասարդությունը շարունակում է գիշերել նախարարության շենքի դիմաց`արդար պահանջով: 

Գրում է Պարացելսուս հկ-ի նախագահ Նունե Ներսիսյանը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ