ՍԴ-ն սեփականաշնորհելու այս եղանակը խայտառակության գագաթնակետն է
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեuորգ Պետրոսյանը գրում է.
Ինչու՞ եք խտրականություն դնում…
Եթե կառավարությունն օրինաչափ է համարում ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի դրդելու մոտեցումը, ուրեմն ինչու՞ է խտրական մոտեցում ցուցաբերում:
Դե որ այդպես է, ես էլ եմ ուզում օգտվել այդ <<խաղարկությունից>>…
Կառավարությունը թող ինձ՝ իբրև շատերի բկին մնացած ոսկորի, վճարի ԱԺ լիազորությունների մնացած ժամկետի աշխատավարձն ու խրախուսումները, ես մեծ հաճույքով կընդունեմ առաջարկը հենց այսօր ու հրաժարական կտամ:
Հրաշալի կլինի, նյարդերս կխնայեմ, համ էլ ստիպված չեմ լինի աչքերս փչացնել փնթի տեսարաններով…
Ես լուրջ եմ ասում…
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ՍԴ-ն սեփականաշնորհելու այս եղանակը խայտառակության գագաթնակետն է…