05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարոն վարչապետ, մի խոսեք այս թեմաներից, ամոթ է։ Մեր և Ռուսաստանի մասով պատմագիտության բռնաբարությունը լրիվ բավարար է

Մեծարգո պարոն վարչապետ, մի խայտառակեք Ռեսպուբլիկան

Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել (ի դեպ ցավալի է, որ երկրի հպարտ վարչապետին կողքից են հուշում Բաղրամյանի կրկնակի հերոս լինելու փաստը): Ժողովրդի վարչապետը կարծում է, որ Գարեգին Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին է մասնակցել, առավել ևս՝ Բաղրամյանի հետ միասին։ Ժողովրդի վարչապետը երբևէ չի լսել, որ մեր պատմության մեջ առաջին անգամ Գարեգին Նժդեհը աչքի է ընկել դեռևս 1912թ.-ին, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության բուլղարական բանակի կողքին Անդրանիկի հետ միասին ղեկավարում էր հայկական կամավորական վաշտը, իսկ հետո Առաջին Աշխարհամարտին էր մասնակցում՝ որպես հայկական կամավորական երկրորդ գնդի հրամանատարի տեղակալ:

Ժողովրդի վարչապետը զարմանում է, թե ինչու՞ 1939թ.-ի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը Ռուսաստանում չի քննադատվում, մինչդեռ այս պակտը քննադատվել է դեռևս 1989թ.-ի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների դեկտեմբերի 24-ի համագումարում՝ համար 979-1 «1939թ.-ի չհարձակման մասին սովետա-գերմանական պայմանագրի քաղաքական և իրավական գնահատականի մասին» որոշումով։

Հ.Գ. Պարոն վարչապետ, մի խոսեք այս թեմաներից, ամոթ է։ Մեր և Ռուսաստանի մասով պատմագիտության բռնաբարությունը լրիվ բավարար է։ Ի սեր Աստծո, հանկարծ չխոսեք 1938թ.-ի Մյունխենյան գործարքից։ Դուք մեզ և ռուսաստանցիներին ձեր պատմագիտական գիտելիքներով արդեն շշմեցրել ու զվարճացրել եք, նույնը մի արեք Արևմուտքի մասով։ Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ