08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Եթե այդպիսին է իշխող մեծամասնության ղեկավարը, դե պատկերացրեք՛՛

Արդեն տեղեկացրել ենք, որ ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի քվերակությունից հետո ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները նիսս էին գումարել ԲՀԿ խմբակցությունում: Նիստից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հանդես են գալու մամուլի ասուլիսով և կներկայացնեն իրենց դժգոհությունները: ՛՛Այս օրենքի ՛՛ընդունումը՛՛ համարում ենք հակաօրինական, իսկ սա նշանակում է, որ ՀՀ-ի օրենսդրության համաձայն՝ առ ոչինչ կամ իրավական ուժ չունեցող իրավական ակտի կիրառումը կառաջացնի քրեական պատասխանատվություն՛՛,-հայտարարեց ՀՅԴ պատգամավորը:

Նա ասաց, որ քառյակը հիմա ցանկանում է շրջանառության մեջ դնել կանոնակարգ օրենքի փոփոխության օրինագիծ, որի համաձայն անհրաժեշտ իրավական հիմք կստեղծվի՝ բացառելու անօրինական քվեարկությունները՝ մեկը մյուսի, կամ կրկնակի քվեարկությունները՛՛: Ի դեպ, Մինասյանը չբացառեց, որ այս անգամ ևս կարող են դիմել ՍԴ՝ նոր օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար: ՛՛Մենք քննարկում ենք, չի բացառվում, բայց հստակ պատասխան մենք չունենք, համենայնդեպս դեմ արտահայտվեղ պատգամավորները հակված են, որ նոր օրենքի մեխանիզմը չգործի՛՛:

Ինչ վերաբերում է ՀՀԿ պատգամավորների պահվածքին, ապա Մինասյանն ասաց. ՛՛Ես որևէ քաղաքական ուժի վիրավորելու խնդիր չունեմ, բայց երբ չափն անցնում են, այդ թվում նաև իշխող մեծամասնության խմբակցության ղեկավարը, իմ համար զարմանալի է: Եթե այդպիսին է իշխող մեծամասնության ղեկավարը, դե պատկերացրեք՝ մեր երկրի վիճակն ինչ կլինի՛՛: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ