Նիկոլի ռեժիմը փորձում է ասֆալտի միջոցով բարձրացնել գահավիժող վարկանիշը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է․
«Ասֆալտապատումը ֆետիշացնողներին
Բանը հասել է նրան,որ Նիկոլի ռեժիմը փորձում է ասֆալտի միջոցով բարձրացնել իր գահավիժող վարկանիշը:
Տեղ կա հայտնի նիկոլականները անձամբ են ասֆալտ անում,որ «ժողովուրդը» պարծենա իր առաջնորդով:Մի քանի ճանապարհի ասֆալտապատումով Նիկոլին հաջողվեց շատ մարդկանց ուղեղի ինֆորմացիան ջնջել և պատկերացնում՞եք շատերը արդեն մոռացել են,որ մինչ Նիկոլի «գահակալումը» էլի եղել են ասֆալատապատման աշխատանքներ,որ էս երկրում կամուրջներ են կառուցվել, ճանապարհներ, փողոցներ և այլ:
Սա խայտառակ դեգրադացման մի էտապ է, երբ բանական մարդը ջնջում է այն ինչ տեսել է, լսել է և անվերապահորեն միայն ընդունում է այն ինչը իրեն հրամցնում են այս ստի և կեղծիքի իշխանավորները:
Բազմիցս ասել եմ, էլի կասեմ թվագրությունն էլ փոխեք, քանի որ նիկոլականների համար մինչ Նիկոլը կյանք չի եղել և իրենց կյանքը սկիզբ է առել Նիկոլի իշխանության գալու առաջին օրից: Մեր թվարկությունը այսուհետ հաշվեք 2018-ից, քանի որ հիմա ձեր թվարկությունն է և այն որևէ կապ չունի մեր պատմության հետ, իսկ 2018-ից առաջ կլինի արդեն ձեր թվարկությունից առաջ:
Մի խոսքով էս ասֆալտը,որ անում են սա աննախադեպ է,Հայաստանում սպասում էին Նիկոլը նստեր վարչապետի աթոռին,որ ասֆալտ արվեր))»։