23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբ երկրի ղեկավարը քաղաքականությամբ չի զբաղվում․ Հրապարակ

«Նախաբանի կարգով ասեմ, որ ԱԺ-ում Փաշինյանի այս վերջին «փայլուն» ելույթից հետո բոլոր թերթերն ու կայքերը շատ արագ խմբագրեցին նրա խոսքում տեղ գտած մի բառ, որը, ես կասեի, ամենալավ բնութագրիչն էր ՀՀ վարչապետի այդ օրվա հոգեվիճակի: Խոսքը «պառկացնել» բառի մասին է: Փաշինյանը «պառկացնել» չասաց. այլ՝ «պառկցնել», «կպառկցնենք»… էական է տարբերությունը, թե՝ ոչ: Կարծում եմ՝ էական է, մանավանդ որ այդ պահին վարչապետը, եթե չեմ սխալվում, խոսում էր ինչ-որ արժեհամակարգի մասին, որը պետք է արմատախիլ արվի Հայաստանից: Նրա ելույթից, առհասարակ, այն տպավորությունն ստացա, որ եկել էր ԱԺ ամբիոնից ասելու՝ ըստե օրենքով գողը ես եմ, ապե, ու թող ոչ մեկը չփորձի ինձ ու իմ կռիշի տակ մտած մարդկանց բան ասել: Մի խոսքով՝ տգեղ էր: Ավելի ստույգ՝ վարչապետ մարդու համար էր շատ տգեղ:

Իսկ հիմա անցնենք բուն նյութին: Երկրի ղեկավարը՝ նախագահ լինի, գլխավոր քարտուղար, թե վարչապետ, պարտավոր է զբաղվել քաղաքականությամբ: Այլ կերպ չի էլ կարող լինել: Փաշինյանը, սակայն, բացառություն է կազմում: Շուտով կլրանա երկու տարին, բայց ես նրա բերանից որևէ քաղաքական հայտարարություն չեմ լսել՝ ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության ասպարեզում: Մեկ անգամ միայն նա ինձ հաճելիորեն զարմացրեց, երբ հայտարարեց, որ քաղաքական կյանքը վերադարձնելու է Լևոն Տեր-Պետրոսյանի թողած սահմանագծին՝ 1998-ին: Այս հայտարարության մեջ քաղաքական բովանդակություն կա, իհարկե, բայց հասկանալի չէ այն իր նպատակին հասցնելու քայլերի հաջորդականության իմաստով: Վերցնենք թեկուզ հետևյալ դժվարությունը՝ ինչ է անելու Փաշինյանը ԲՀԿ-ի, ՔՊ-ի և ԼՀԿ-ի հետ, որոնք 98-ին պարզապես գոյություն չեն ունեցել: Թերևս միայն այսքանը կարողացա հիշել վարչապետ Փաշինյանի «քաղաքական» գործունեությունից: Մնացածը գործընթացներ են, որոնք տեղի են ունենում կամ իր կամքից անկախ, կամ, եթե բախտը բերի, իր մասնակցությամբ:

Այն, որ Փաշինյանն անձամբ է հայտարարում ներդրումների մասին, դա դեռ չի նշանակում, որ նա ներդրումային քաղաքականություն է վարում: Երբ մի բան անում ես, դրանից մի ուրիշ բան, այնուամենայնիվ, առաջանում է: Կասեք, թե ինչ է առաջացել Փաշինյանի ներդրումային քաղաքականությունից, բացի այն, որ ներդրումներ չկան: Փարիզում հայտարարեց, որ արտագաղթը 80-90 տոկոսով կասեցվել է: Նույնիսկ կողքին նստած Աննա Հակոբյանը վեր թռավ այդ «նորությունից»: Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին աշխատատեղեր չեն ստեղծվել, տասնյակ հազարավոր մարդիկ են զրկվել աշխատանքից, օտարերկրյա դեսպանատների դռների մոտ հերթերը չեն պակասել, ՊԵԿ-ը շարունակում է կլպել փոքր ու միջին բիզնեսին, թանկացումներ են, աշխատավարձերի բարձրացումը, բացառությամբ նախարարների և փոխնախարարների, գրված է սառույցին»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ