24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում գնում է պայքար՝ սակավագիտության և լայնամտության միջև. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով իշխանական պատգամավոր Արթուր Մանուկյանի հարցադրմանը՝ աղմուկ բարձրացրած Չեմ ընկալում աղմուկ բարձրացրած «Հուզանք ու Զանգ» ներկայացման շուրջ հնչող որակումներին, թե այն սատանիստական է, վարչապետ Փաշինյանը նկատեց, թե իր համար հասկանալի չէ՝ ինչ է սատանիզմը և ինչին կարելի է տալ այդ որակումը

Հիշեցնենք աղմուկ բարձրացրած «Հուզանք և զանգ» ներկայացմանը ԿԳՄՍ-ն տրամադրել է 2.7 մլն դրամ, ինչի համար սուր քննադատության է արժանացել:

«Մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ արվեստի, մշակույթի բնագավառում պետք է այլ քաղաքականություն ունենանք և ֆինանսավորենք մշակույթը, քաջալերենք ստեղծագործական աշխատանքը Հայաստանում: Եվ գրանտային ծրագրեր են իրականացվել, և նշված ներկայացումը 22 ծրագրերից մեկն է: Եվ հիմա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, քննադատությունները հաշվի առնելով, այդ մեխանիզմը կատարելագործելու հետագա քայլերի մասին է մտածում, որպեսզի ներկայացման մասին պատկերացում լինի ոչ միայն թղթի վրա, այլ վիզուալ, թե ինչ տեսարան է ունենալու: Արվեստը հենց նրանով է արվեստ, որ այն միշտ չէ միանշանակ»,-ասաց վարչապետը:

Ժամանակին Փարաջանովի գործերի համար ֆինանսավորումը ևս միանշանակ չէր ընկալվել: Անդրադառնալով որակումներին, թե ներկայացումը սատանիստական է՝ Փաշինյանը նշեց՝ ինքը շատ լավ գիտի Աստվածաշունչը, իր համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է սատանիզմը:

«Եկեք չափորոշիչները հասկանանք, մշակենք: Քաղաքական գործունեության մեջ հայտնի մարդիկ կան, որ նայում ես հայացքին ու խոսելուն, կարող է լինել այնպիսի մեկնաբանություն, որ նրանք ոգեշնչվում են սատանայից: Կոռուպցիայից ավելի սատանիստական բան ես լավ չեմ պատկերացնում: Սեփական զինվորին և ժողովրդին թալանելուց ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում: Եվ այդ շրջանակներում եղել են մարդիկ, ովքեր ոչ միայն հրաժարական չեն պահանջել, այլ այդ սատանիստական կաթսայից ուտելիս են եղել, և հիմա, ոնց որ թե դեպրեսիայի մեջ են, որ գդալ չկա, գդալն ու ուտելու գործընթացը չկա և նրանք դրանից զրկվել են»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում գնում է պայքար՝ սակավագիտության և լայնամտության միջև: Նա հիշեց՝ մարդկությունը տեսել է պատմություն, երբ մեկն, ով ասել է, որ Երկրագունդը կլոր է, վառել են նրան: «Հիմա այդ վառողների գաղափարակիցները 21-րդ դարում էլ են ապրում, և լավ են անում: Սակայն դա չի նշանակում, որ մենք գերաններն ու լուցկին պետք է տանք նրանց ձեռքը, ասենք՝ ընտրեք, ում ուզում եք վառեք, վառեք»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ վարչապետը նշեց, որ պետք է պարզել վիճակագրությունը, թե այն ժամանակներում, երբ կոռուպցիան Հայաստանում թևածում էր աննախադեպ մասշտաբների, այդ նույն մարդիկ քանի հոգու հրաժարական են պահանջել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ