06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հեռու մնացեք Նժդեհից». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանի Դաշնության Արմավիրի մարզի դումայի պատգամավորներից մեկը /անունը միտումնավոր չեմ հիշատակում/ ներկել է եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշաքարը:

Այս վանդալիստական ակտը արդյունք է հականժդեհական պառանոյիկ քարոզի, որ վերջին շրջանում իրականացվում է մեր դաշնակից ու եղբայրական պետության որոշ շրջանակների կողմից:

Այս խուլիգանական արարքը դատապարտելի է եւ կարծում եմ նախեւառաջ պետք է դատապարտվի հենց Ռուսաստանի իշխանությունների կողմից: Ցանկացած փորձ Նժդեհին ներկայացնել որպես հակառուս եւ նացիզմի ջատագով, անթույլատրելի է եւ ստանալու է իր արժանի պատասխանը:

Հ.Գ. Հայ ցեղակրոնի դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է
Գարեգին Նժդեհ

Հ.Հ.Գ. Հեռու մնացեք Նժդեհից: Նժդեհը մեր ազգի համար հերոս է այնպես, ինչպես ռուսների համար Սուվորովը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ