22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ահա եւ վերջ. Հանրային հեռուստաընկերության հետ իմ 13-ամյա ճանապարհը ավարտվեց». Աբրահամ Գասպարյան

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ահա և վերջ․ Հանրային հեռուստաընկերության հետ իմ 13-ամյա ճանապարհը ավարտվեց։ Երեկ հանձնեցի աշխատանքից ազատման դիմումը, այսօր հրաժեշտ տվեցի գործընկերներիս։ Մասնագիտական, աշխատանքային ու անձնական մոտեցումների սկզբունքային հակասություններն անհնարին դարձրեցին աշխատանքային համագոյակցությունը։ Ինձ համար կա մե՛կ մեծ վերնագիր՝ ազգային ու պետական արժեքներ․ հենց այդ վերնագրի ներքո է գրվել ու գրվելու իմ կենսագրությունը՝ երբեք թույլ չտալով, սակայն, որ անձնական գաղափարախոսությունը նսեմացնի մասնագիտականը և հակառակը։

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս՝ ինժեներից, մոնտաժողից, անվտանգության աշխատակցից մինչև խմբագիր, կոորդինատոր, օպերատոր ու լրագրող։ Երախտապարտ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անտրտունջ պատրաստակամությամբ օգնել են ինձ՝ պատվով ու պետության առջև բաց ճակատով կատարելու իմ մասնագիտական պարտականությունները՝ զորամասերից մինչև եկեղեցու թեմեր, միջազգային կազմակերպություններից մինչև հայաստանյան բուհեր, Արցախից մինչև Եվրոպայի մայրաքաղաքներ։

Ես շարունակելու եմ աշխատել հանուն մեր պետության առաջընթացի՝ մաքուր խղճով, պատասխանատու գրչով ու տոկուն գիտելիքով։ Իսկ թե որ ոլորտում ու երբ, կիմանաք հետագայում։

Պի՛նդ եղեք»

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ