«Էդ ֆիդայիններն են, որ թուրքի մաման լացցրին… ինձ էլ մի օր դրա համար կդատեք». Սասուն Միքայելյանը հունից դուրս եկավ
ԱԺ քառօրյայում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից խորհրդարան բերված ծրագիրը,որով առաջարկվում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում և բարերարներին հնարավորություն տալ՝ ռազմական նպատակով ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործընթացը դյուրացնելու համար:
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատեց, թե պետք է հաշվի առնել, որ եկել են այնպիսի ժամանակներ, որ պետք է ձերբազատվենք «նյու-ֆիդայականությունից»:
Աղազարյանի այս դիտարկումը դուր չեկավ Սասուն Միքայելյանին. «Պրիչոմ տուտ ֆիդայություն»:
Ի պատասխան՝ Աղազարյանն ասաց. «Հիմա ասեմ՝ պրիչոմ տուտ, հրամանատար ջան, որովհետև եթե սահմանին դեպքեր են տեղի ունենում, և զինվորը հետ է նայում, տեսնում է, որ մեկը երկու հատ տուշոնկա բերեց, մեկը մի հատ տանկ բերեց, մեկը կալբաս բերեց, կասի՝ բա պետությունն ո՞ւր է, խուճապի կմատնվի, դրա համար պետք է ամեն ինչ անել պետական կառույցների ճանապարհով»։
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե իր համար անհասկանալի է լեգենդներ ստեղծելը շատ պարզ նախագծի շուրջ: «Ենթատեքստեր փնտրել, գնալ հասնել միջնադար, ինկվիզիցիա, ֆիդայականություն, անհասկանալի էնրանք, ովքեր ֆիդայական լեքսիկոն ներմուծել նշանակում է, որ չեն կարդացել նախագիծը»:
Սասուն Միքայելյանը դիմելով Աղազարյանին՝ նկատեց. «Պարոն Աղազարյան, մի համեմատեք, չի կարելի էդքան ցածրացնել: Ֆիդայիններն էին, որ 700 տարի հետո թուրքի մաման լացցրին, միչեւ հիմա ոռնում ա … Չի կարելի: Ինձ էլ մի օր դրա համար կդատեք, որ մասնակցել եմ»,-վրդովվեց Սասուն Միքայելյանը: