22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 500-ը

Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ օրը գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի, հայտնում է IRNA-ն՝ հղում անելով բժիշկներին:

Արևելյան Ադրբեջան նահանգի բժշկական օգնության և արտակարգ իրավիճակների կենտրոնի ղեկավար Ֆարզադ Ռահմանին IRNA- ին ասել է, որ երկրաշարժի հետևանքով 5 մարդ մահացել է, 529-ը՝ վիրավորվել, նրանցից 31-ը՝ հոսպիտալացվել են, մնացածը ստացել են ամբուլատոր բուժում և դուրս գրվել:

Ուրբաթ երեկոյան 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թավրիզից (Արևելյան Ադրբեջանի նահանգ) 156 կմ հարավ-արևելք:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ