26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սահմանափակ աշխարհահայացքով, պետությունը հարյուրերորդական դասող, սեփական Ես-ը կեղծ կատեգորիա համարող մարդկանց բազմություն, որոնց այնքան հեշտ է խաբել հերթական բովանդակազուրկ ու փնթի լայվով

Նպատակ չունեի անդրադառնալ անջատ երևույթների միասնական նախարար Ա. հարությունյանի «բարեփոխումներին», բայց Փաշինյանի մեկնաբանությունները թեմայի վերաբերյալ հերթական անգամ ցույց տվեցին, որ նպատակները ավելին են, քան դպրոցական առարկաների ցանկի փոփոխությունը։

Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ դպրոցում Հայ եկեղեցու պատմությունը հակադրվում է իրենց քաղաքական նպատակներին։ Թերևս սա ամենաազնիվ արտահայտությունն է, որ հնչեց այս թեմայի վերաբերյալ:

Այո, այն հակադրվում է առաջին հերթին այսօրվա նախարարական կազմին իրենց անհասկանալի դավանաբանությամբ և արժեհամակարգով, իհարկե նրանց հոգեվիճակը շաաաատ մեծ վերապահումներով միայն կարելի է որակել արժեհամակարգային։

Մնացյալ բոլոր պնդումները թերի էին ու սխալ։ Հայ եկեղեցու պատմությունն ու Հայոց պատմությունը դասավանդվում են զուգահեռ։

Եթե նպատակը բարին լիներ, ապա առարկայի մատուցման մեթոդաբանություն պետք է վերանայվեր, այլ ոչ թե դրա գոյությունը համարվեր ոչ նպատակահարմար։

ՏՏ մասնագետներով ինովացիոն Հայաստանը հրաշալի է, բայց առանց այդ մասնագետների հայկականության ու ինքնության նրանք պիտանի չեն երկրին ու պետականությանը։

Իսկ այս իշխանությանը հենց դա է պետք, սահմանափակ աշխարհահայացքով, պետությունը հարյուրերորդական դասող, սեփական Ես-ը կեղծ կատեգորիա համարող մարդկանց բազմություն, որոնց այնքան հեշտ է խաբել հերթական բովանդակազուրկ ու փնթի լայվով։

Այս տեմպերով հեռու չէ այն լայվը, որի ընթացքում փայլատակելու է հերթական միտքը, որ Հայոց պատմությունը համաշխարհային պատմության մի մասն է ու դրա առանձին դասավանդումով մենք ուղերձ ենք հղում՝ մեզ տարանջատելով աշխարհից։

Վերջում ի գիտություն, Հայոց եկեղեցու պատմությունը հենց պետականության, այդ թվում նաև զինված ուժերի պատմությունն է։

 

Հ.Գ. Ականատես եղած ավտովթարներից չեմ պատմի, քանի որ ձեր ուշադրությունը շեղելու նպատակ չունեմ։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Աննա Մկրտչյան

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ