Այո Ալեն, Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է, Ատելության կուսակցությունն է քաջն ու անվախը. վկա՝ ձեր անսեռ ու անհայրենիք փերֆորմանսները
Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը, որում վերջինս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ տված մեկնաբանությունը վախկոտ մարդու ելույթ էր։ Միհրան Հակոբյանը գրել է.
«Ալեն ջան այո, Դու շատ ճիշտ ես՝ Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Նա է ուժեղ մարդ, ով քեզ whatsup-ով գրեց՝ վեր կաց և հայտարարի՝ Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Նա քեզ հանձնարարեց, որովհետև այլոք վախենում են, որ նման տափակ մտքեր հայտնելու համար վաղը կոտլետ են դառնալու, իսկ Դու չես վախենում, որովհետև քեզ հետ վաղը մյուս օր ոչինչ չի պատահելու:
Այո Ալեն, Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Քաջն ու անվախը քեզ whatsup-ով հրահանգավորողն է, որ իր ազգուտակի հետ միասին 1992-ին Շուշին էր գրոհում…
Քեզ թելադրողն է անվախը, որ 1994-ին թշնամուն զինադադարն էր պարտադրում…
Այո, հենց նա է անվախը, որ 2016-ին պատերազմի ավարտից 3 շաբաթ անց առաջնագծից 17կմ հեռավորության վրա խրամատ էր փորում, որ հետո ռեմբո ու կոմանդոս ներկայանար:
Այո Ալեն, նա է անվախը, որ 2008-ի մարտի 1-ին 10 մարդու մահվան բերան տարավ ու ինքը չքվեց, մազ անգամ չպակասեց գլխից:
Այո Ալեն, նա է անվախը, որ իր ժողովրդի մեջ հարյուրավոր թիկնապահներով է շրջում, կնոջն ու երեխաներին էլ միասին 15 հոգի թիկնապահ է կցել:
Եվ, ընդհանրապես՝ Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է, Ատելության կուսակցությունն է քաջն ու անվախը: Վկա՝ ձեր անսեռ ու անհայրենիք փերֆորմանսները:
Այո Ալեն, Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Ամեն օր խոսա այդ մասին, ամեն օր կրկնի, ամեն օր հիշացրա այդ մասին: Դու հերոս ես։
Հատուկ հետգրություն
Ատելության կուսակցությունից ծանոթներս արդարացի հարց են ուղղում՝ ինչու՞ ուրիշները կոտլետ կդառնան, իսկ Ալենի հետ ոչինչ չի պատահի: Ասեմ. որովհետև Ալենը կարևոր է մի մարդու համար, ով միանձնյա ավելի շատ բան է արել և անում մեր երկրի համար, քան թոկից փախածներից բաղկացած ողջ Ատելության կուսակցությունը միասին վերցրած: Ահա թե ինչու Ալենի հետ ոչինչ չի պատահի»: