21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարությունն ընդամենը պատրանք է ստեղծում

՛՛Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ բացարձակապես անտեսվում են հասարակության, այդ թվում` քաղաքական 4 ուժերի բարձրացրած հարցերը՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`խոսելով Կուտակայի մասին օրենքում փոփոխությունների մասին:

Նա տեղեկացրեց, որ իրենք քաղաքական մյուս ուժերի հետ գնացել, մասնակցել են աշխատանքային նիստին և մերժել են այդ առաջարկներ: ՛՛Եթե պիտի ձև տրվի, որ քննարկում է արվում, որին ներկա են ՛՛Դաշնակցությունը՛՛ կամ քաղաքական մյուս ուժերը, բայց նրանց առաջարկությունները չլսվեն, դա չեղավ համագործակցություն, դա եղավ պատրանք ստեղծել՝ իբր հասարակական քննարկում է տեղի ունենում՛՛,-կարծում է ՀՅԴ պատգամավորը:

Վերջինս տեղեկացրեց, որ իրենց առաջարկները չեն քննարկվել: Ռուստամյանի խոսքով` կառավարությունը բերել է իր առաջարկները, շատ հապճեպ ձևավորել նախագիծը և մտցրել արտահերթ նիստի օրակարգ: Նա նշեց, որ իրենք կմասնակցեն քննարկմանը, սակայն դեմ են քվեարկելու նախագծին: ՛՛Սա է վատը, երբ քննարկումների ժամանակ բերվում են արգումենտներ, որոնք բացարձակապես անտեսվում են՛՛,- ասաց Ռուստամյանը` հավելելով, որ ըստ էության պարտադիրից չեն հրաժարվել: Դիտարկմանը, որ քառյակն էլ միասնական կարծիք չունի կուտակայինի մասին, մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի հայտնել իր տեսակետը, Ռուսաստանն արձագանքեց, թե ԲՀԿ-ն ասել է, որ իր տեսակետը կհայտնի նախագիծն ուսումնասիրելուց հետո: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ