06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԻՆ-ում ֆինանասական խախտում չի կարող լինել, բացառում եմ. Ցոլակյան

Ոստիկանությունը զբաղվում է միջադեպով, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպին, երբ ԱԻՆ փրկարար ծառայության խումբը դեպքի վայր մեկնելիս ճանապարհ է խնդրել մեկ այլ ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և զենքն ուղղել նրանց վրա։

«Չգիտեմ՝ դատավոր էր, դատավոր չէր։ Երբ հայտնեցին մեքենայի համարը, ես անմիջապես ասեցի՝ տվեք ոստիկանություն», – ասաց նա։

Հարցին՝ արժե՞ ԱԻՆ-ում լուրջ չարաշահումների բացահայտման սպասել, Ցոլակյանը կեսկատակ նկատեց՝ սպասեք, շատ սպասեք։

«Հաստատ մի բան իմացեք. որևէ ֆինանասական խախտում չի կարող լինել։ Դա բացառում եմ։ Ստուգումները մի քանի օրից կավարտվեն», – շեշտեց նախարարը։

 
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ